▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը Գորիսում է

Սյունիքում ադրբեջանական կողմի հետ բանակցություններում այս պահին դեռևս վերջնական արդյունքներ չկան։ Այս մասին Գորիսում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։

«Ես համոզված եմ, որ այս կամ այն փուլում, այնուամենայնիվ, մենք վերջնական արդյունքների հասնելու ենք, որովհետև շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են ՀՀ սուվերեն տարածքը, և մենք միանշանակ ցանկանում ենք խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակը»,– ասաց Ավինյանը։

/filemanager/uploads/2020/04/week-2/Tigran_Avinyan.jpg

Նա շեշտեց, որ անկախ այն հանգամանքից, որ Հայաստանը պատրաստ է հանգիստ ու խաղաղ բանակցություններ իրականացնելուն, բայց պետք է պատրաստ լինի նաև հնարավոր վատ զարգացումներին։

«Պետք է պատրաստ լինենք ոչ միայն մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը, այլ նաև նման վատ սցենարի դեպքում` մեր դաշնակիցների աջակցությանը։ Բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ:Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿին։ Դիմումն ուղարկվել է։ Եռօրյա ժամկետ է նախատեսված»,– ասաց Ավինյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее