▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է միջամտի իշխանությունը՝ քանի երկիրը չի վերածվել սիցիլիական մաֆիաների որջի

Մխիթարյան միաբանության անդամ,  Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի և մշակութային կենտրոնի տնօրեն Հարություն Պզտիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ամենօրեայ խորհրդածութիւն
-----------------------------------------

Չէք ՞ անդրադառնար որ չափի գիտակցութիւնը սկսած ենք արագ-արագ կորսնցնել: Հեռատեսիլ կամ որեւէ կայք բանալու ըլլաս մետալաբաշխութիւն- Premiera-ներ - ֆեսթիվալներ- նորելուկ հոգեբաններու թելադրանքներ՛ ուրիշ նիւթ չունենալով /որովհետեւ ատոր պատրաստութիւնը չունին/ամէնքը մէկական Freud ՛ կը ճարեն սէքսէն- վիժումներէ- ամուսնալուծումներէ այնքան փափուկ նիւթեր որ լուրջ եւրոպացիներ զգուշութեամբ և մեծ խոհեմութեամբ կը շօշափեն -մեր մօտ ոչ կարգ մնացած է ոչ օրէնք չկայ դպրոցական մը որ կատարելագործուած հեռաձայն չունենայ եւ օրն ի բուն չձեռնոտէ զայն գիւղերու մէջ և քաղաքներու-արդէն քաղաքացի չէ մնացած՛ գիւղերէն եկած սերունդն է տիրողը որ տունէն հեռու ամէն ազատութիւն առած,ի վերջոյ կը զգան հոգեկան սնանկութիւն մը և կը տրամադրուին դէպի Երեւանի կամուրջներուն ճամբան բռնել յոռեգոյն պարագային .ինչպէ՞ս բացատրել 15/16 տարեկան պատանիներուն և պարմանուհիներուն ինքնասպանութիւնները..

Հարբեցութիւնը-թմրամոլութիւնը դանակահարութիւնները- աննպատակ կեանքի մը ետեւէն վազելը -կեանք մը որ չհասունցած կը թառամի:

Սնանկութիւնը հասած է նաեւ հեռատեսիլի կայաններուն ուր կը զգացուի որակաւոր պատասխանատուներու բացակայութիւնը,ինչ՞ կը նշանակէ անդադար բազմիցս հաղորդուած serial-ներու կրկնութիւնը ,զզուելու աստիճան նոյն դերակատարները տեսնելով - նոյն գլաններու վրիժառու կռիւները,սպանութիւններով և տաէշական չարչարանքներու զազրելի տեսարաններով...

Ասոր կ՛ըսեն չափի գիտակցութիւնը կորսնցնել - Հոս պէտք են միջամտել իշխանութիւնները երկիրը սիկիլական մաֆիաներու որջի չվերածուած:

Վերջը շատ ուշ կ՛ըլլայ;  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее