▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է հարձակվել ու վերացնել Ադրբեջանը.Վովա Վարդանով

«Սահմանում ամեն ինչ կարգին է, տղերքի մոտ ամեն ի՞նչ նորմալ է, իսկ հասարակությո՞ւնը: Նա պատրաստ է համալրել նրանց շարքերը, գնալ առաջ: Դրա համար պետք է խելքի գալ, պարապել: Պատերազմի վտանգ միշտ էլ կա, բայց մենք սրճարաններում կամ խնջույքների մասնակցելով յոլլա ենք գնում: Բայց, երբ ապրիլյան պատերազմի նման վիճակ ստեղծվի, կամ ավելի թեժ, միայն կռվի դաշտ գնալու ցանկությունը բավարա՞ր է հակառակորդին կանգնեցնելու համար: Ա՛յ սա է հարցը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովը:

Հետախույզը նշեց, որ  կարևոր է նաև պատասխանատու լինելը, պաշտպանվողականությանը վերջ տալը, թե չէ գնդակը միշտ հակառակորդի ձեռքում է ու սպասում ենք, թե Ալիևը որ օրը որ ոտքի վրա կզարթնի.

«Հարձակվողական դիրքում պետք է լինել, ոչ թե ձգտել անսխալ լինել, որ դրախտի ճամփան հարթ լինի: Պետք է հարձակվել ու վերացնել այդ պետությունը(Ադրբեջան) ու ընտիր երկիր ստեղծել դրա տեղում: Երկիր, ուր տարբեր ազգերի ներկայացուցիչներ կապրեն: Ամեն օր զինվոր ենք կորցնում, դա պատերազմ չէ՞: Մենք 1989 թվականից պատերազմի մեջ ենք»,-ընդգծեց հետախույզը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее