▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է գնդակահարել Նարինե Թուխիկյանին. Արվեստագետ Գրիգոր Խաչատրյան

«Հրապարակը» գրում է. Արվեստագետ, արտիստ Գրիգոր Խաչատրյանն, արձագանքելով «Ելք» դաշինքի՝ Երեւանի փողոցների անվանափոխության նախաձեռնության վերաբերյալ մեր հարցին, իրեն բնորոշ ոճով նշեց․ «Պետք է գնդակահարել Նիկոլ Փաշինյանին և «Ելք»-ի բոլոր անդամներին, Փողոցների անվանափոխության նախաձեռնության համար, Թումանյանի տուն թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, որ համարձակվել է առանց նախարարին տեղյակ պահելու ինչ որ /Խավարում/ ցուցադրություն անել, դրանից լյուստրացիայի հոտ է գալիս: Մեր ժամանակ գլավլիտ կար բան կար և ոչ ոք ոչինչ չէր կարող անել առանց վերադասին ներկայացնելու, տեղյակ պահելու: Երկիրն անդունդ է գլորվում, նրանք ստվեր են գցում հայ-ռուսական դարավոր բարեկամության վրա՝ մոռանալով երկրի, Արցախի անվտանգության խնդիրները, սա հայրենիքի դավաճանություն է, մա՛հ հայրենիքի դավաճաններին, կեցցե՛ Հանրապետական կուսակցությունը և նրա մշտարթուն նախագահը, որն առաջնորդում է մեզ դեպի կոմունիզմ»: Գրիգոր Խաչատրյանը հայտնի է ոչ միայն իր հետաքրքիր, հումորով հագեցած մտքերով, այլեւ՝ ակցիաներով։ Իր նկարներով նա հայտնի էր դարձել դեռեւս 80-ականներին, «Գարուն» ամսագրից։ Նա ժամանակին սահմանել էր մրցանակ՝ Գրիգոր Խաչատրյանի անունով, եւ մրցանակը տալիս էր նրան, ով իր հետ գրկախառնվում էր։ Նրա մասին ընկերները հումորով արտահայտվում են՝ նշելով «Ես Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցն եմ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее