Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական հարցեր, ինչպես նաեւ անդրադարձ են կատարել այսօրվանից դադարեցված հայ-թուրքական արձանագրությունների ընթացակարգին:
Նիստում քննարկվել է նաեւ Բարձրագույն դատական խորհրդի ընտրությունները եւ վաղվա՝ ՀՀ 4-րդ նախագահի, ՍԴ անդամի ընտրությունները:


