▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է Բաքուն գրավենք, դա պատվիրան է. Արկադի Կարապետյան

«Ռազմարվեստը գիտություն է, հաշվարկ: Արցախյան պատերազմի ժամանակ ոնց հաշվում էինք՝ պարտվում էինք: Ոչ զենք ունեինք, ոչ՝ մարդկային ռեսուրս: Երբ սկսվեցին լայնածավալ պատերազմական գործողությունները, ադրբեջանցիների հետ մնացինք մենակ: Մենք մեն-մենակ մնացինք, իրենք չէ, ռուսները նրանց լավ էլ օգնում էին: Նույնիսկ Կիրովաբադի ռուսական բրիգադը ադրբեջանցիների կողմից ամբողջ սպայակազմով և զինվորներով կռվում էր մեր դեմ: Շանս չկար, բայց հաղթեցինք: Մենք կարող ենք ոչնչացնել Ադրբեջանը: Մենք կանենք դա: Գիտեմ նաև այն, որ նրանց ունեցած զենքերի մեծամասնությունն էլ մերն է լինելու»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախյան պատերազմի առաջին հրամանատար, գնդապետ Արկադի Կարապետյանը (Ագո)։

Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանն (Ամարասի Արթուր) էլ նկատեց.

«Մեր բանակը հաղթելու համար է: Դա սկսվել է 1987 թվականից: Թշնամին ինչ էլ անի՝ գիտի, որ պարտվելու է: Ինչ վերաբերում է տարածքներին, ապա դրանց մասին միայն բլբլոց է: Պետք է, դրա համար են ասում, բայց իրականում չի կարող մեկը լինել, ով ինչ-որ բան կզիջի»:

Արկադի Կարապետյանը շարունակելով նրա խոսքը նշեց.

«Պետք չէ ժողովրդին նման բաներ ասել: Դա տարածք չէ, մեր հայրենիքն է, որն ազատագրել ենք: Մենք պետք է Բաքուն վերցնենք: Դա պատվիրան է, որը պետք է կատարենք»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее