▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է առավել հոգատար լինեմ կնոջս հանդեպ. Նիկոլայ Եղիազարյանը՝ ընտանիք կազմելու և հայր դառնալու մասին

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Նիկոլայ Եղիազարյանի ընտանիքում շուտով համալրում է սպասվում: Պարզվում է՝ ծնող դառնալու լուրը շատ բան է փոխել զույգի կյանքում. «Միանշանակ, սա այն իրավիճակն է, երբ գիտակցաբար ու սրտով ենք հանգել ծնողներ դառնալու մտքին: Առաջին անգամ է, որ այսպիսի զգացողություններ եմ ապրում, որոնք բացատրել կամ բառերով նկարագրել չեմ կարող, հաճելի ու, միևնույն ժամանակ, պատասխանատու: Զգում եմ, որ առավել, քան երբևէ, պետք է հոգատար լինեմ Հելենի հանդեպ, նույնիսկ վերաբերմունքս է փոխվել, ավելի զգայուն ու ուշադիր եմ դարձել։ Մեծ հետաքրքրությամբ ենք սպասում բալիկիս լույս աշխարհ գալուն»,- անկեղծանում է դերասանը:

Ասում են՝ կանայք հղիության ընթացքում կամակոր ու պահանջկոտ են դառնում, սակայն Հելենի դեպքում այդպես չէ. «Հելենը պահանջկոտ չէ, բայց եթե նույնիսկ այդպես լիներ, ես սիրով ու համբերատար կկատարեի կնոջս բոլոր ցանկությունները»:

Նիկոլայի ու Հելենի առաջնեկը լույս աշխարհ է գալու մարտի սկզբին: Զույգը, սակայն, երեխայի սեռը բարձրաձայնելու հարցում չի շտապում: Ամուսիներն անհամբեր են միայն մի հարցում. ինչ իմացել են երեխայի մասին, սկսել են հաճախ շրջել մանկական խանութներով ու փոքրիկի համար գեղեցիկ շորեր ու խաղալիքներ գնել:

Ամուսնական կյանքը բավականին փոխել է Նիկոլային։ Նրա խոսքով՝ հիմա ավելի շատ ժամանակ է հատկացնում  ընտանիքին ու կնոջը. «Իմ ընտանիքում, փառք Աստծո, ամեն ինչ խաղաղ ու ներդաշնակ է: Իհարկե, երբեմն տարաձայնություններ լինում են, ինչպես բոլոր ընտանիքներում, ու զիջողը միշտ լինում է Հելենը, սակայն իմ ընտանիքի հիմքում դրված են հասկացվածությունն ու համերաշխությունը»:  

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Դերասան Նիկոլայ Եղիազարյանը նախկինում երթուղային տաքսու վարորդ լինելու մասին և ոչ միայն...

Այսպես էր նախատեսված ի սկզբանե. Նիկոլայ Եղիազարյանը` ընտրյալի հետ ծանոթության, նշանադրության և հարսանիքի մասին

Պարզապես անդաստիարակություն է, մարդիկ անցնում են բոլոր սահմանները. Նիկոլայ Եղիազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее