Արդեն տեղեկացրել ենք, որ «Երկիր ծիրանի» կուսակցությունը կիրակի առավոտյան «Ընդվզիր» կարգախոսով երթ է անցկացրել Երևանում: Կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը երթի ժամանակ հայտարարել է, որ «պետք չէ` ինչ-որ մեկը մյուսին միանա, պետք է լինի համաժողովրդական շարժում», նաև նշել է, որ պետք է տեղի ունենա «ազգային շարժում ընդդեմ բռնազավթման, այլ ոչ թե միայն Սերժ Սարգսյանի», պետք է «ապամոնտաժվի ամբողջ համակարգը»:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Համահայկական մեծ ընդվզման շրջանակում այսօր երթ է անցկացրել նաև Գյումրիում, իսկ Վարդան Աճեմյանի անվան թատերական հրապարակում հրավիրել է բողոքի ցույց:
Տեսանյութերը՝ Զարուհի Փոստանջյանի ֆեյսբուքյան էջից


