▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես. Ագնեսա Շահնազարյան

Դիտեք նաև՝

Blognews.am-ը գրում է. Արմենիա հեռուստաընկերության եթերում արդեն մեկնարկել է Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» բազմասերիանոց հեռուստանովելը: Նախագծում նկարահանվում է դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը, ով, ի դեպ, առաջին անգամ բացասական կերպարում է: Կայքի հետ զրույցում դերասանուհին պատմել է Դիանա Գրիգորյանի հետ աշխատանքի, իր խաղընկերների, ինչպես նաև իր կերպարի առանձնահատկությունների մասին: 

«Գլխավոր հերոսի՝ մարզպետի կինն եմ, անունս կրկին Ագնես է: Ես գիտեմ իմ ամուսնու դավաճանությունների մասին և դժբախտ եմ: Նա ամեն ինչ ունի, բայց անձնական կյանքում երջանիկ չէ»,- պատմում է Ագնեսան: 

Դերասանուհին հավանում է Դիանայի այն մտահղացումը, որ արդյունքում իր հերոսուհին չի մնալու դժբախտ կնոջ կարգավիճակում. «Այնպիսի լուծում է տվել, որ հետագայում այս կինն ինչ-ինչ բաներ կանի այս կարգավիճակից դուրս գալու համար, բայց այդ քայլերի մասին չեմ խոսի: Պարզապես պետք չէ համակերպվել այն ամենի հետ, ինչ ունես, եթե դու երջանիկ չես»:

Դերասանուհին նշում է, որ առաջին անգամ է խաղում բացասական կերպարում, չնայած իր պահվածքն ավելի շատ կյանքի իրավիճակներից է կախված:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее