ԱԺ-ում շարունակվում են 2017 թվականի պետական բյուեջեի կատարողականի քննարկումները: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բյուեջեի կատարողականը ներկայացրեց նախարար Մանե Թանդիլյանը:

ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Մանե Թանդիլյանից հետաքրքրվեց, թե ինչ ծրագրեր են նախատեսում աղքատության շեմը նվազեցնելու ուղղությամբ:
«Մեր նախարարության ուղղակի գործառույթի մեջ աղքատության վերացումը չի մտնում։ Մենք ավելի շատ աղքատության ազդեցությունը մեղմելու նախարարություն ենք։ Աղքատության վերացումը տնտեսության զարգացման արդյունքը պիտի լինի, դրա վերացումը տնտեսական լուծում է պահանջում, մենք՝ մեղմելու գործառույթ ունենք», - նշեց Մանե Թանդիլյանը։

Նախարարն ընդգծեց, որ նախարարության ուշադրության կենտրոնում կենսական անհրաժետության կարիքներ հոգալու հատկացումները պատշաճ տրամադրելն է։

«Կան քաղաքացիների, ովքեր ստանում են պետությունից այնպիսի գումարներ, որոնք բավարար չեն նվազագույն պահանջների բավարարման համար: Հարցը մեր ուշադրության կենտրոնում է: Նրանք, ովքեր պետք է լիենին թիրախներ, չեն ստանում օգնություն պետությունից, ուստի, պետք է ստեղծենք թիմ, որը պետք է վերանայի՝ ինչ է կատարվում այս ոլորտում, ովքեր պետք է ստանան, ովքեր՝ ոչ»,- ի խոսքում նշեց նախարարը:
Կարդացեք նաև` Ես ապշած եմ` ու՞մ փողերն եք ներել, ու՞մ եք ներել. Մանե Թանդիլյան


