▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետությունը պետք է պատասխան տա.Ինչո՞ւ բարձրացան կարագի, խոզի, տավարի մսի գները

Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 40 տոկոսով:

«Օրինակ՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում չեն թանկացրել, բայց մեզ մոտ դեռ մի բան չլսած՝ սկսում են թանկացնել: Ավելին, ես չեմ կարծում, թե ներկրողները չունեին պահեստային կարագներ և, եթե իրոք ազգաբնաչկության մասին մտածեին, ապա նույն գնով կշարունակեին վաճառել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը՝ շարունակելով.

«Չգիտես ինչու՝ խոզի միսն էլ թանկացավ: Սրա պատճառը ո՞րն էր: Եթե տեղական միս էր, ապա ինչո՞ւ թանկացավ: Նույնը նաև տավարի մսի դեպքում: Այսինքն, մեզ հիմա խաբում են: Մենք շատ լավ ենք հասկանում, թե ո՞րն է թանկացման պատճառը.մարդիկ ցանկանում և թանկացնում են: Հիմնավորված չեն այս խաղերը: Պետությունը պետք է անպայման մեկնաբանի ու պատասխան տա, թե ինչո՞ւ թանկացավ այս կամ այն ապրանքը ու այդ թանկացման արդյունքում ստացած գերշահույթից ինչքա՞նն է անցնում պետբյուջե»:

Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ, մարքեթինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ ասաց, որ նորմալ երևույթ է՝ շուկայական տնտեսության  ոլորտում կարող  է և՛ թանկացում, և՛ էժանացում լինել, դա նորմալ է, բայց էժանացում չենք նկատում:

«Գները բարձրացնելիս պետք է հիմնավորեն: Կարագի դեպքում ասում են՝ Զելանդիայում կամ մյուս երկրներում թանկացել է մինչև 40 տոկոս, սակայն մեր շուկան մի երկրից ներկրելու հույսին չպետք է մնա: Ինչո՞ւ է այդպես և ինչո՞ւ տարբեր երկրներից կարագ չենք ներկրում: Ավելին, մենք տեղեկություն չունենք այլ երկրներում կարագի թանկացման մասին: Ինչ վերաբերում է տավարի մսին, ապա բնական է՝ այն պետք է թանկանար.գյուղացին կրկնակի թանկ անասնակեր է գնում: Առաջիկայում հնարավոր է՝ կաթնամթերքը նույնպես թանկանա»,-նկատեց  Ռուբեն Հայթյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее