▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետությունը մարտական դիրք է սարքում՝ պայմանագրայինների աշխատավարձի հաշվին»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում զանգահարել է Ռազմական ոստիկանություն՝ փոխանցելով հետևյալ ահազանգը․ «60-369 զորամաս, 1-ին բանակային կորպուս, հրամանատար Բալասանյան։ Պայմանագրային զինծառայողներն ահազանգում են, որ հունվարի աշխատավարձը ստացել են խիստ պակաս, աշխատավարձի հալալ հիսուն տոկոսը պահվել է։ Նրանց տվել են պատասխան, որ՝ դիրքեր ենք սարքում, դրա համար ձեր փողերը պահում ենք։ Այսինքն՝ պետությունը սարքում կամ վերանորոգում է մարտական դիրքեր՝ պայմանագրայինների աշխատավարձի հաշվին»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով, որ պայմանագրային զինծառայողները զանգահարել են նաև ՊՆ թեժ գիծ, որտեղից ասել են՝ գրավոր դիմեք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее