Մեր հայրենիքի ջրային պաշարներով կենտրոնում՝ կապուտաչյա Սևանի կողքը բնակվելով, մարդիկ իրավունք չունեն աղքատ ապրելու, Սևան քաղաքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այս ռեսուրսները, որ Աստված մեզ տվել է, պետք է օգտագործենք։ Պետություն կառավարելը միայն բյուջե ծախսելը չի, դա վարժ լինել է, իմանալ, թե ինչպե՞ս պայմանավորվել, ինչպե՞ս գործարարներին բերել Հայաստան, ինչպե՞ս տեղում զարգացնել տնտեսություն»,-ասաց Նարեկ Կարապետյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
***
«Այսօր մեր երկրում բազմաթիվ չորս կամ հինգ երեխա ունեցող ընտանիքներ բնակարանային խնդրի առաջ են»,- Գեղարքունիքի բնակիչների հետ հանդիպմանը փաստել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Ըստ մեր առաջարկած ծրագրի՝ կստեղծվի հիմնադրամ և գումար կփոխանցվի, որ 5-րդ երեխան ունեցող յուրաքանչյուր ընտանիք կարողանա ձեռք բերել բնակարան՝ անվճար։
Փոփոխություն միայն Սամվել Կարապետյանի հետ»,- նշել է Նարեկ Կարապետյանը։
Դիտեք նաև՝


