ՀՀ արտգործնախարարությունից հաստատել են, որ այսօր Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով նաև հայեր են տուժել:
«Այս պահին ճշտվում են հայերի անունները, որոնք տուժել են պայթյունից», - մեզ հետ զրույցում հայտնել է ԱԳՆ-ից:
Արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև ճշտում է` արդյոք տուժածները հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ:


