▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական համակարգում աշխատանքից ազատվել է 3000 մարդ

 

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է պետական համակարգի օպտիմալացման  և կատարված կրճատումների կարճ ամփոփագիրը.

«Այս կրճատումների մեջ կա հստակ մի տրամաբանություն, այն պետք է հեշտացնի որոշումներ կայացնելու գործընթացը: Պետական կառավարման համակարգում բազմաթիվ խնդիրներ կան: Քայլ առ քայլ պետք է հասնենք նրան, որ պետական ծառայողի վարձատրությունը կախված լինի նրա աշխատանքի արդյունավետությունից»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ ցածր աշխատավարձի դեպքում առկա էին կոռուպցիոն ռիսկեր:

Տեղեկացնենք, որ պետական համակարգում կրճատվել է երեք հազար մարդ, տնտեսվել է 5 միլիարդ 359 միլիոն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее