▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական ապարատում արգելել են խունկ վառել

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական ապարատում դեռ հնուց ավանդույթ կա` աշխատասենյակներում խունկ վառելու, որը նաեւ ախտահանիչ դեր ունի։

2 տարբեր նախարարությունների աշխատակիցներ պատմեցին, որ ղեկավարությունը հրահանգել է այլեւս նման բան չանել:

Պատճառաբանել են, որ շենքի անվտանգության համակարգն այդ ծուխն ընկալում է իբրեւ հրդեհի նշան, եւ շչակներն են միանում, անվտանգության համակարգը, արտակարգ դրություն է ստեղծվում գերատեսչություններում։

Սակայն աշխատակիցները չեն հավատում այդ վարկածին, կարծում են, որ Եկեղեցուն պատերազմ հայտարարած քաղաքական իշխանությունները պարզապես հիմա ցավագին են ընդունում Եկեղեցու հետ ասոցացվող ցանկացած արարողություն եւ կատաղում են, որ հավատացյալ հանրությունը չի ընկրկում իրենց արշավից եւ չի հրաժարվում կրոնական սովորույթներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее