Փերիս Հիլթոնի քույր Նիքին և միլիոնատեր Ջեյմս Ռոթշիլդը իրենց կյանքն են կապել միմյանց հետ Անգլիայում: Հյուրանոցային տոհմի հանրահայտ ժառանգը ամուսնացել է Անգլիայի ամենահարուստ բանկիրների ընտանիքի ժառանգ Ջեյմս Ռոթշիլդի հետ, որն իր հասակակիցն է:
Ամուսնության արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Կենսինգտոնյան պալատում: Նիքի Հիլթոնն ընտրել է մոտ 77 հազար դոլար արժողությամբ հարսանեկան զգեստ Վալենտինոյից և բեժ գույնի կոշիկներ:
Հարուստ հարսնացուի բարակ ձեռքին շողշողում էր 1,5 միլիոն դոլար արժողությամբ ադամանդներով զարդարված մի մեծ մատանի, որը Նիքիին էր նվիրել իր ընտրյալը:
Աղբյուրը՝ EOnline