▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԵԿ-ում հանդիպել են առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ

 

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի դիտարկմամբ՝ չնայած վերջին տարիներին ոլորտում արձանագրված առաջընթացին, այնուամենայնիվ,  փաստաթղթավորման ոչ պատշաճ մակարդակը խնդիրներ է առաջացնում հարկերի ամբողջական գեներացման առումով:

 

 

Տնտեսվարողների հավաստմամբ՝ նման հանդիպումները հնարավորություն են տալիս անմիջական քննարկել գործնականում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները:  Հանդիպման ընթացքում հարկ վճարողները ներկայացրել են տեխնիկական լայնածավալ խնդիրները, իսկ ՊԵԿ-ը նրանց հորդորել է մինչև հունիսի 5-ը շտկել բոլոր թերությունները:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը բիզնեսի հետ:

 

Պետական եկամուտների կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее