Լոնդոնի Փարսոնս Գրին մետրոյի կայարանում պայթյուն է հնչել, ինչի արդյունքում բազմաթիվ վիրավորներ կան: Ոմանք դեմքի շրջանում այրվածքներ են ստացել:
Պայթյունի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չեն հաղորդվում։
Համացանցում ականատեսները հրապարակել են նաև վագոնի դռների մոտ դրված սպիտակ դույլի նկար, որն էլ հավանաբար եղել է պայթյունի աղբյուրը:




