▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայթյուն` Դոնի Ռոստովի դպրոցներից մեկի հարևանությամբ

 

Համացանցում հայտնվել են Դոնի Ռոստովի պայթյունից առաջին կադրերը: Դեպքը տեղի է ունեցել տեղի դպրոցներից մեկի շենքի հարևանությամբ: ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկ սարքը գործարկվել է, երբ բակապանը տարածքն է մաքրել: Տղամարդը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել:

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները շղթայել են պատահարի վայրը:  Տեղում հրշեջ մեքենաներ են հերթապահում:

Դպրոցում դասերը դադարեցվել են, երեխաներին թույլ չեն տալիս շենք մտնել: Պայթյունի վայրում մասնագետներ են աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее