▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայքարի այս ճանապարհն ինձ համար ընդունելի չէ. Լուիզա Ղամբարյան

Araratnews.am-ը գրում է. Վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում նաև հայաստանյան և միջազգային ճանաչում ունեցող մտավորականներ: Ոմանք դեմ են պայքարի այս ձևին, ոմանք էլ ողջունում են հատկապես այն երիտասարդներին, ովքեր դուրս են եկել պայքարի:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, կայքի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ իր համար առհասարակ ցանկացած հեղափոխական ճանապարհ անընդունելի է. «Որպես հայ կին, հայ մարդ՝ բնականաբար, ցավ եմ ապրում տեղի ունեցող իրավիճակից, բայց, ցավոք, որևէ գնահատական տալ այս պահին չեմ կարող և ելք չեմ տեսնում»:

Դերասանուհին նաև նշեց, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որոնցում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով՝ պայքարի այս ձևը հարցին լուծում չի տա. «Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից է, տեսնում է  իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, և բոլոր այն բազմաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միևնույն է՝ չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее