▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի նախագահի հետ». Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ. «Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել ենք Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման մեր որոշումն ու պայմանավորվածությունը: Այն արձանագրվել էր Սոչիում՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ և, ահա, Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի միջնորդությամբ հանդիպմանը, ըստ էության, այս ամեն ինչն արձանագրվեց:

http://asekose.am/filemanager/uploads/Aliev-Pashinyan.jpg

Երկաթուղին կգործի սահմանային ու մաքսային՝ միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն, փոխադարձության սկզբունքով՝ երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո: ՀՀ-ն հասանելիություն կստանա ԻԻՀ ու ՌԴ, Ադրբեջանը երկաթուղային կապ կստանա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Եթե մեզ հաջողվի որոշակի երկխոսություն սկսել Թուրքիայի հետ ու հասնել սահմանի ու կոմունիկացիաների բացմանը, այս նախագիծը կարող է շատ ավելի մեծ մասշտաբ ստանալ. գիտեք, որ երկաթուղին Երասխից մինչև Գյումրի գոյություն ունի, գիտեք նաև, որ Գյումրիից Կարս երկաթուղի նույնպես գոյություն ունի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее