▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պայմանագրային զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը

Պայմանագրային զինծառայող Հովհաննես Մելքոնյանի մահվան դեպքով  հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է վաշտի հրամանատարի տեղակալը:

Նախնական տվյալներով, զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել որովայնի շրջանում՝ հունիսի 22-ի ուշ երեկոյան, մարտական դիրքում արձակված կրակոցի հետևանքով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ կրակոցն արձակվել է վաշտի հրամանատարի տեղակալի կողմից նույն վաշտի մեկ այլ պայմանագրային զինծառայողին ամրակցված ինքնաձիգից։

 

 

 

 

 

 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով, վաշտի հրամանատարի տեղակալը ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее