Aravot.am-ը գրում է. Սեպտեմբերի 21-ին,ժամը 18-ի սահմաններում Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում 26-ամյա Դավիթ Ծատուրյանն իր վարած «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել այդ գյուղի 13-ամյա բնակիչ Դավիթ Դարբինյանին: Վերջինս մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է Բերդի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանից տեղեկացանք, որ Դավիթ Ծատուրյանը պայմանագրային զինծառայող է, դեպքը քննում է զինվորական դատախազությունը:
Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանն ասաց, որ վթարից մահացած երեխան խիստ անապահով, 5 երեխա ունեցող ընտանիքից էր: Այդ ընտանիքն ուրիշի անասունները պահելով է հայթայթում օրվա հացը: Գյուղապետն ասաց, որ Դարբինյանների ընտանիքը բնակվում էր վագոն-տնակում, 2004թ.-ին նրանց վագոն-տնակը հրդեհից այրվել է, ԱԺ պատգամավոր Գագիկ Մելիքյանի միջամտությամբ է ընտանիքը տուն ձեռք բերել:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում


