▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փայլանը որոշել է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Թուրքիայի Սահմանադրական դատարանի կողմից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանի հայցը կապված մեջլիսում իր խոսքերը արձանագրությունից հանելու ու իրեն 3 նիստ չմասնակցելու պատիժը բողոքարկելու հետ կապված։

Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում ելույթի ժամանակ խոսել էր Հայոց ցեղասպանությունից, որից հետո խորհրդարանի ղեկավարությունը Կարո Փայլանին որպեսպատիժ արգելել էին 3 նիստի մասնակցել, ինչպես նաեւ խորհրդարանի նիստի արձանագրությունից հեռացրել էին Հայոց ցեղասպանության հետ կապված հատվածը։

Կարո Փայլանը ՍԴ–ից մերժում ստանալուց հետո որոշում է կայացրել դիմել ՄԻԵԴ։ «Երանի Թուրքիայի դատարանն այս հարցի լուծումը տար։ Իմ հանդեպ կայացրած որոշումը ժողովրդավարության հարված էր։ Քանի որ մեր դատարանը այդ որոշումը չի չեղարկել, ես դիմելու եմ ՄԻԵԴ»,–ասել է Կարո Փայլանը։

 

 Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее