▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատվերով համերգ չէ.Հոգեբանը՝ ամանորյա թյուրիմացությունների մասին

«Երկարատև արձակուրդի պայմաններում մեր օրգանիզմը հետ է սովորում ու  աշխատանքային ռիթմին վերադառնալը մի փոքր դժվար է: Դրա համար պետք է պատրաստվել նախապես, ոչ թե հենց  առավոտյան արթնանալ ու հիշել, որ գործի են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հետտոնական սթրեսի մասին՝ ասաց ԵՊԲՀ հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը՝ հավելելով.

«Հոգեբաններն այն կարծիքին են, որ եթե մարդը հաճույքով չի վերադառնում իր աշխատանքին, դա նշանակում է, որ պետք է  վերանայի իր ապրելու ոճը, ընտրած մասնագիտությունը: Ամերիկացիները հետաքրքիր խոսք ունեն.«Եթե սիրում ես քո աշխատանքը, ամբողջ կյանքում ոչ մի օր չես աշխատում»:

Ինչ վերաբերում է հաջորդ տարվանից հունվարի 3-ը աշխատանքային օր համարելուն՝ հոգեբանը նշեց, որ դա կկանոնակարգի ամեն ինչ, քանի որ մենք նախապես տրամադրված ենք, որ արձակուրդը երկար չի լինելու:

«Հետազոտությունները փաստում են, որ մարդիկ արձակուրդից առաջ գերագնահատում են իրենց սպասելիքները: Հայերի մոտ մի հետաքրքիր փաստ կա.ուզում են նոր տարին նոր կյանքով սկսել, սակայն դա կարող ենք սկսել ցանկացած պահի, ուզում է լինի հուլիսի 27-ը: Մեկ թյուրիմացություն էլ կա.կենաց խմելուց մաղթում են, որ նյութական հարցերը բարելավվեն, տարին ավարտվում է ու մարդը տեսնում է, որ ոչ թե վիճակը բարելավվել, այլ ավելի է վատացել: Ուզում եմ հավաստիացնել, որ նոր կյանքը սկսվում է այն ժամանակ, երբ մարդը հոգեբանորեն պատրաստ է և կան բոլոր նախադրյալները, թե չէ պատվերով համերգ չէ»,-ընդգծեց Խաչատուր Գասպարյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее