▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաթթած ունեմ ինձ քննադատողներին. Շմայսը սկսել է ֆուտբոլ խաղալ

1in.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին  պատգամավոր Առաքել   Մովսիսյանի (Շմայս) հետ։ Զրույցից հատված ներկայացնում ենք ստորև:

– Պարոն Մովսիսյան, արդյոք լսե՞լ եք «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների հետ հանդիպման ձայնագրությունը, որտեղ ակնհայտ սպառնալիքներ են հնչում: Փաստորեն վախեցնելով, սպառնալով է ՀՀԿ-ն քաղաքացիներից ձայներ ստացել:

– Նման բան չկա, չեմ հավատում: Ոչ մենակ Արտակի, այլև դուք տեսաք Հանրապետականի ուժը և որակը, նորմալ ընտրություն է  անցել: ՀՀԿ-ն լուրջ ձայն է հավաքել, և արդար ընտրություն է եղել, մնում է շարունակել աշխատել, վսյո: Ես ՀՀԿ-ի մեջ եմ, նույն ձևով կանգնած եմ ՀՀԿ-ի կողքը:

– Իսկ այդ ձայնագրությունը ինչի՞ մասին է խոսում: Արդյոք Դուք նորմա՞լ եք համարում սպառնալը, նվաստացնելը:

– Գիտեք ինչ, հիմա չեմ կարող ասել, բայց էդ զապիս-մապիսները… դուք էլ հիմա ինձանից լիքը զապիսներ ունեք, որ կարող է մի բան էլ սխալ բան խոսացած լինեմ, բայց գյուղ կա՞, որ շուն չլնի, դավաճաններ էլ կլինեն, հազար ու մի բան կա: Արտակը ի՞նչ կապ ունի էդ ձայնագրության հետ:

Մարդը՝ անկախ նրանից, պաշտոնյա է, թե պաշտոնյա չի, միշտ պետք է պատրաստ լինի իր ժողովրդի հետ խաղաղ պայմանում ապրել, առանց պաշտոնի: Իսկ եթե դու չես ապացուցել, որ տղա ես, մարդ  ես կամ հայ անձնավորություն ես, եթե դու պտի մանդատով կամ պաշտոնով ապրես… Իմ կյանքը նվիրել եմ իմ Արցախ աշխարհին, իմ հող ու ջրին, նույն ձևի շարունակելու եմ, միայն Աստված տա պատերազմ չլինի, իսկ եթե եղավ, իմ ազգի կողքին կանգնած եմ: Մնացածը երկրորդական են: Էն, ով ուզում է  մանդատով իրեն լավ զգա, ես նրան դեպուտատ չեմ համարում:

– Ապրիլյան պատերազմին մեկնեցիք առաջին գիծ, և տեսանյութ հայտնվեց համացանցում, որտեղ Դուք ծխախոտի տուփեր էիք շպրտում զինվորներին: Ձեզ շատ քննադատեցին…

– Փաթթած ունենամ էդ քննադատողներին հենց նրա համար, որ հայ զինվորին սիգարետ տալուց նկարել են… էդ տանկը Երևանի հրապարակում չի, պոստում ա, դիրքերում է: Ես իմ պարտքն եմ կատարել իմ ազգի առաջ:

Ամբողջական նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее