▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում էինք ամուսնանալ,անգամ հարսանեկան հագուստ էինք ընտրել.Արտակ Վարդանյան

Դիտեք նաև՝

Tert.am-ը գրում է. Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյանը պատմել է մասնագիտական անցած դժվարությունների, անձնական կյանքի և ապագայի պլանների մասին։

-Դեռ 10 տարի առաջ Հանրայինի եթերում վարում էիք «Մենք ենք» մանկապատանեկան հաղորդաշարը. մեր սերունդը Ձեզ ասոցացնում է մանկության հետ, բայց կարծես թե շատ բան չի փոխվել՝ նույն Արտակն է, նույն ձայնը, կերպարը...

-Դա իր լավ և վատ կողմերն ունի. մինչև այսօր ինձ դրսում հանդիպում են քառասունն անց տիկնայք, որոնք 10 տարի առաջ ավելի երիտասարդ էին, և մոտավորապես ասում են՝ «վայ ազիզ ջան», ուզում եմ պատասխանել, որ եթե մի փոքր էլ սպասեիք, կարող էինք ամուսիններ դառնալ։ Դա գուցե թերություն է, որը շտկվելու է, որովհետև ես չեմ ճանաչում մի մարդու, ով ամբողջ կյանքում երիտասարդ է մնացել, բացի Դորիան Գրեյից։

-Այդքան տարի շարունակ Հանրային հեռուստաընկերությունում և ռադիոյում աշխատելուց հետո ինչպե՞ս հայտնվեցիք «Արմնյուզում»։

-Ուզում եմ փաստել, որ «Մենք ենք» հաղորդաշարը պատճառ դարձավ, որ ես դառնամ լրագրող-հաղորդավար։ Երբ մեր սերունդը արդեն պետք է հրաժեշտ տար «Մենք ենք»-ին, այդ ժամանակ հրավեր ստացա վարելու «Մանկական Եվրատեսիլը»։ Դա ինձ բերեց մեծ ճանաչում, Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում։ Հետո Արտակ Ալեքսանյանն ինձ ներգրավեց «Հատուկ ռեպորտաժ»-ի մեջ, այնուհետև՝ «Ազատ գոտի» հաղորդումը։ Հետո ինձ ասացին, որ այլևս ես չեմ վարելու «Ազատ գոտին», ես համակերպվեցի այդ մտքի հետ և մեկնեցի սովորելու։ Վերադառնալուն պես դիմեցի Արմենիա TV հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրին, և ինձ շանս տրվեց աշխատելու՝ ի դեպ որպես հասարակ լրագրող։ Որոշ ժամանակ անց «Արմնյուզի» եթերում ես սկսեցի վարել «Երևանն է խոսում» թոք-շոուն։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Ձեր բոլոր հաղորդումները ունենում են բարձր ռեյթինգ՝ անկախ թեմատիկայից։

-Կախված է նրանից, թե ինչ ժանրում ես աշխատում և ինչ հանձնարարություն ունես, շատ կարևոր է, թե ինչ է ուզում քո ղեկավարը քեզանից։ Սկզբում պահանջում է քո ղեկավարը, հետո նոր դա հանձնվում է հեռուստադիտողի դատին, այսինքն՝ ամեն ինչ կախված է քո մենեջերից։

-Ձեր մասին կարծիքները հակասական են։ Հեռուստադիտողը հստակ կամ սիրում է, կամ փոխում ալիքը՝ տեսնելուն պես։

-Այդ առումով պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ։ Ամենավատը, երբ քո հանդեպ անտարբեր են։ Ի դեպ, երբ երբեմն համացանցում հանդիպում եմ իմ մասին վատ մեկնաբանությունների, տեսնելով, թե ովքեր են մեկնաբանողները, մի տեսակ ուրախանում եմ, որ նրանք չեն սիրում ինձ և չեն հետևում իմ կատարած աշխատանքին։ Շատ լավ է, որ մեր ճաշակները չեն համընկնում։

 

-Չեք կարծո՞ւմ, որ լավ ծրագրավորող կամ խոհարար կդառնայիք, ինչո՞ւ լրագրություն։

-Ես ունեմ բնավորության հստակ մի գիծ՝ ինչ էլ ընտրեմ, կանեմ շատ լավ։ Հեռուստատեսային իմ կարիերայի ընթացքում շատ դժվար փուլեր են եղել, բայց ես հաղթահարել եմ դրանք ու չեմ հանձնվել։ Ինձ թվում է՝ երբեք չեմ փոխի մասնագիտությունս։

-Այսօր համացանցը հնարավորություն է տալիս հետևել գրեթե բոլոր հայտնի, այդ թվում՝ մեդիաոլորտի մարդկանց։ Ո՞ւմ եք համակրում, կամ ձգտում նմանվել։

-«Էլեն շոու» հեռուստաշոուն շատ հետաքրքիր է ինձ, Էլենը աստղերի է հետ է աշխատում, շատ պրոֆեսիոնալ է, որպես արտադրանք համաշխարհային ճանաչում ունի։ Նաև նշեմ, որ շատ հավանում եմ այն աշխատանքը, որը կատարում է Քսենյա Սոպչակը ՌԴ-ում, նա ոչ միայն TV պերսոնա է, այլ նաև հանրային մարդ, հանրային կարծիք ձևավորող։ Բոլորին շատ գնահատում եմ, բոլորից մի բան վերցնում եմ, բայց ոչ մեկին չեմ ձգտում նմանվել։

 

 

-Հիմնականում կարիերիստ մարդկանց կյանքում անձնականը կամ երկրորդ պլանում է կամ բացակայում է...

-Ես մի անգամ ասացի, որ իմ անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է, և իսկապես այդպես էր, որից հետո ինձ մոտ, անկեղծ, ամեն ինչ վատացավ։ Ես շատ հաճախ եմ սիրահարվում, կարծում եմ՝ մոտ ապագայում մի որևէ պայծառ բան կլինի։

-Հիշարժան պատմություններ եղե՞լ են։

-Սիրային մի հիշարժան արկած եմ ունեցել, երբ 14 տարեկան էինք և արդեն պատրաստվում էինք ամուսնանալ, անգամ հարսանեկան հագուստ էինք ընտրել։ Ես շատ մտերմիկ հարաբերությունների մեջ եմ իմ բոլոր հին ընկերուհիների հետ։

-Հակառակ սեռերի միջև հնարավո՞ր է ինտենսիվ մտերմիկ ընկերություն։

-Միանշանակ հնաարվոր է։ Ես արդեն 20 տարվա ընկերուհի ունեմ, նույն դասարանում էինք սովորում, երբ ընկերացանք։

-Իսկ եթերային ընկերների՞ց։

-Իհարկե, շատ լավ հարաբերությունների մեջ ենք, բայց գործընկերներ ենք, այլ ոչ ընկերներ։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее