Wnews.am-ը գրում է. Դիմահարդարի մասնագիտությունն այսօր ամենատարածվածն ու պահանջվածերից է։ Իրենց խնամել սիրող հայ աղջիկները հաճախ են խնջույքներից եւ միջոցառումներից առաջ, կամ պարզապես առանց առիթի, դիմում դիմահարդարի։Նկատենք, որ դիմահարդարի մասնագիտությունը նաեւ բավականին եկամտաբեր է։
Հայ երգչուհիներից ոմանք մասնագիտացել են դիմահարդարման մեջ եւ աշխատում են որպես դիմահարդար։
Ներկայացնում ենք դիմահարդար-երգչուհիներին եւ նրանց աշխատանքները։
Երգչուհի Սյուզի Մելիքյանն արդեն մի քանի տարի է զբաղվում է դիմահարդարմամբ։ Ֆեյսբուքյան իր էջում երգչուհին հաճախ է կիսվում իր ախատանքներով։
«Սիրել եմ շպարել ու շպարվել, բայց նախկինում այս գործով լրջորեն չեմ զբաղվել: Երբ ինձ ու քույրիկիս դիմահարդարում էի, հաճախ հարցնում էին, թե որ մասնագետի ծառայությունից ենք օգտվել: Զգացի` մարդիկ հավանում են աշխատանքս, ինչն էլ խթան հանդիսացավ, որ դասընթացների հաճախեմ: Դեմքի կառուցվածքի ու դիմահարդարման բոլոր մանրուքները սովորել եմ, արդեն երկու սերտիֆիկատ ունեմ»,- պատմել է երգչուհին:
Ներկայացնում ենք նրա աշխատանքներից մի քանիսը։
Նյութը՝սկզբնաղբյուր կայքում