▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստ ենք քննարկել միայն Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները. Փաշինյանն արձագանքում է Սարգսյանին

 

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով  Սերժ Սարգսյանի երկխոսություն սկսելու առաջարկությանը, ասաց.

«Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման պայմանները: Սա երկխոսություն չէ: Ես երեկ ասեցի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովդին լինի անցնցում»:

Լրագրողի հնարավոր կորուստների մասին դիտարման վերաբերյալ էր նշեց.

«Ես էլ եմ կարծում, որ կարող են անդառնալի կորուստներ լինել, դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Սա ուլտիմատում չէ, սա բխում է իրավիճակից: Իսկ Սերժ Սարգսյանի ասածը ուլտիմատում չէ՞»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее