Բլից-հարցազրույց Անժելա Սարգսյանի հետ:
Վերջին անգամ ի՞նչ ուտեստ եք պատրաստել:
Կոլոլակով սուպ:
-Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:
Ռետին չեմ սիրում փոքր ժամանակվանից, գրիչի հետքերը չի մաքրում:
–Հարսանիքներին տարոսիկ վերցնելու հույսին մնում են նրանք, ովքեր..
Ովքեր վստահ են, որ հույսը վերջում է մեռնում:
-Ո՞ր տիպի տղամարդկանց կվերացնեիք, եթե լինեիք հրաշագործ:
Տղամարդկանց պետք չի վերացնել, հատկապես որ վերացող տեսակ են:
-Երեխաներին արագիլից բացի է՞լ ով է բերում:
Կաղամբը կամ գետը:
-Ի՞նչ է կորցրել Հայաստանը Ձեր Ամերիկա գնալով:
Յուրաքանչյուր հայ, երբ լքում է Հայաստանը, մի նոր վերք է բացում նրա սրտում:
-Քիթը ինչի՞ մեջ չի կարելի մցնել, բացի ուրիշի սպիտակեղենից:
Ուրիշի գրպանի:
– Ձեր կյանքի ամենամեծ փոփոխությունը:
Աղջկաս լույս աշխարհ գալը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում
Աղբյուրը` Arenanews.am