▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել մանդատս». Թագուհի Թովմասյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ կցելով տեսանյութ.

http://asekose.am/filemanager/uploads/Taguhi_Tovmasyann_2.jpg

«Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս։

Խորհրդարանական գործունեությանս առաջին օրերից այս հարցում ունեցել եմ հստակ դիրքորոշում. կա՛մ մանդատը պետք է ծառայի երկրի պետական շահի սպասարկմանը, կա՛մ իմաստ չկա այն պահելու:

Այսօր, երբ չեմ կարողանում ինձ վստահված մանդատով հայրենիքիս սահմանների պաշտպանության հարցում օգտակար լինել, երբ հայրենիքիս սպառնացող վտանգները չեմ կարողանում չեզոքացնել այդ մանդատով, ու շարունակապես փոքրանում է մեր երկիրը, ամեն պահ պատրաստ եմ վայր դնել այն:

Բայց նույնիսկ այս պարագայում այդ ուղղությամբ իմ կողմից գործադրվող ջանքերը նշված խնդիրների լուծման գործում չեն պակասի. հետևողական եմ լինելու, ինչպես եղել եմ անցնող 3 տարիներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее