▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորները Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

azatutyun.am-ը գրում է. «Ծառուկյան» խմբակցության մեկ տասնյակ պատգամավորներ, ինչպես նաև «Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանը միջնորդություն են ներկայացրել

 

 

 

 

 

 

Սամվել Բաբայանի և Սանասար Գաբրիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը իրենց անձնական երաշխավորություն հիմքով փոփոխելու կամ փոխարինելու մասին՝ ընդգծելով, որ ստանձնում են դրանից բխող բոլոր պարտավորությունները:

 

 

 

 

 

 

 

Անցած նոյեմբերին ընդհանուր իրավասության դատարանը 6 տարվա ազատազրկման դատապարտեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին: Ըստ դատավճռի՝ Բաբայանը դրդել էր մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, նաև փոխարկման արդյունքում ձեռք էր բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

 

 

 

 

 

 

Այնինչ նա պնդել է, որ ռուսաստանաբնակ ընկերոջից պարտքն է ստացել: Առաջին մեղադրանքով ղարաբաղցի նախկին զինվորականի դեմ դատարանում ոչ ոք ցուցմունք չէր տվել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее