Blognews.am-ը գրում է.
18-ամյա Տիգրան Հարությունյանը ծառայում է Մատաղիսում, հրետանավոր է, 3 ամիս առաջ է զորակոչվել բանակ։ Տիգրանը վնասվածքը ստացել է ապրիլի 3-ի գիշերը՝ դիրքերի ճանապարհին, ազդրի շրջանում, այժմ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, որտեղ էլ կայքը հանդիպեց նրան։
Երբ Տիգրանին հարցրեցի ծառայության վերադառնալու մասին, նա «վիրավորված» պատասխանեց, թե դա հարց է։ «Անխոս վերադառնալու եմ ծառայության, դա յուրաքանչյուրիս պարտքն ա»,- ասաց Տիգրանը, ով մինչ զորակոչվելը սպորտով է զբաղվել. 8 տարի ֆուտբոլ է պարապել, սակայն այլևս չի կարող, քանի որ ազդրի մեջ երկաթ են տեղադրել։ Հիմա մտածում է բիզնես հիմնելու մասին, բայց դա 2 տարուց՝ զորացրվելուց հետո, մինչ այդ պարտք ունի կատարելու։
«Մարտերին մասնակցել ենք մեր չափով, սակայն չհասցրեցի շատ գործ անել։ Երբ սահմանին ես, գիտես, որ կա՛մ պիտի առաջ գնաս, կա՛մ զոհվես, էլ չես մտածում հետ գնալու մասին։ Պատերազմի դաշտում ոչ ոք ապահովագրված չէ, քանի որ սա հրետանում պատերազմ ա, կարող ա առաջին գծում չլինես, բայց էլի զոհվես, 90-ականների պես չէ, որ միայն հրացանով, տանկով լինի,- ասաց 18 ամյա զինծառայողը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում