▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպամ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված տեղեկությանը, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում պոլիէթիլենային տոպրակների մեջ հարյուրավոր զինվորների մարմիններ են պահվում:

Նա հրապարակել է տարածված լուսանկարները և գրել՝ այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Գրառումը՝ ստորև.

«Հատակին, տոպրակների մեջ կապկպված մարմինները մեր հերոս տղերքն են. նախ թշնամու, ապա ձեր լռության ու մեր չլսված գոռոցի զոհերը, մեր ազգային խայտառակության ապացույցը: Այս տեսարանը տեսնելուց հետո էլ ո՞վ կուզենա կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Պատերազմի չորրորդ օրվանից Նիկոլն ու Աննան անձամբ զբաղվել են զոհերի թիվը թաքցնելով: Անձամբ զբաղվել են դիակները թաքցնելով:

Առաջին օրվանից բոլորն իմացել են, գրվել է ամենուր, գոռացել ենք ամբողջ կոկորդով, բայց ձևացնում էին, թե չի կարող պատահել: Իսկ ծնողները լռում  ու  լռեցնում էին մեզ՝ հայտարարելով, թե իրենք ապաքաղաքական են:

Բռնաբարված արժանապատվություն, արնահոսող ժողովուրդ ու անտեր պետություն, որտեղ նույնիսկ հերոսերն են անտեր:

Հպա՞րտ ես, վիժվա՛ծք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее