Դիտեք նաև՝
Պայծառատես Անի Գրիգորյանը բոլորիս նման հուզված հետևում է ղարաբաղյան վերջին իրադարձություններին:
Դեռ հունվար ամսին լրատվամիջոցներից մեկով տեղեկացրել էի սպասվող պատերազմի մասին: Որպես հայ մարդ ամբողջ մարմնովս սարսուռ է անցնում ամեն մի զինվորի ընդհատված կյանքի համար:
Ի՞նչ կանխատեսումներ ունես կապված Արցախի հետ:
Պատերազմը մի քանի օրից կդադարի: Մեր հույսը մեր անկոտրում բանակն է ու հայ մարդը: Աշխարհի կողմից մենք հաղթող կողմ ենք ճանաչվելու հենց մեր շնորհիվ , ոչ թե այլ պետությունների ու կառույցների միջամտությամբ:
Գերիների հետ ի՞նչ կլինի:
Հուսանք ու աղոթենք , որ տուն կվերադառնան: Կոչ եմ անում ամբողջ հայությանը ` միասնական լինել բոլոր ճակատներով: Ես անձամբ կանգնած եմ հայոց բանակի կողքին , պատրաստ եմ օգնել նյութապես որքան պետք է: Հրավեր ունեի Ղրիմից ` հեռուստահաղորդման մասնակցելու համար, արդեն այնտեղ պետք է լինեի,նախընտրեցի մնալ Երևանում և ուժերս , էներգիաս օգտագործել հայ զինվորի համար:
Պատրաստեց` Լ.Արշակյանը