▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պատարագի ողջ ընթացքում աղաչում էի` Աստված ջան, ոսոխը չհարձակվի․․․»

Լրագրող Լիզա Ճաղարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պատարագն ավարտվեց։
Հիշո՞ւմ եք ձեր հոգեվիճակը 44–օրյա պատերազմի օրերին։
Վստահ եմ, հիշում եք... Ես էլ եմ հիշում։ Աստված ջան, Աստված ջան, ողբում էի, ոնց ուզում է, ոնց ուզում է` միայն թե ավարտվի մանկանց կոտորածը։
Իմ ողբը ողնաշարը փշրված մարդու աղաչանք էր։
Պատարագի ողջ ընթացքում աղաչում էի` Աստված ջան, Աստված ջան, ոսոխը չհարձակվի, ոսոխը չհարձակվի։
Բոլորի աչքերում, նաև պատարագը գլխավորողների, ավելի՛
շատ` հենց իրենց աչքերում այդ նույն աղաչանքն էի տեսնում։
Ահաբեկիչ պատուհասի նպատակը հենց սա է` փշրել նաև Եկեղեցու ողնաշարը։
Կյանքումս էսքան տխուր պատարագ չէի տեսել։
Երանի էլ չտեսնեմ»։

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее