▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդ վերցված աղջիկն ունի բազմաթիվ կապտուկներ, կտրած-ծակած վերքեր. վիճակը միջին ծանրության է

Էրեբունի վարչական շրջանում այսօր՝ օգոստոսի 29-ին, բիլիարդանոցում աղջկան պատանդառած հանցագործի վնասազերծման գործողությունից հետո պատանդառուի եւ պատանդի վնասվածքների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ձախ ուսագոտու շրջանի հրազենային վիրավորմամբ տղամարդ, ում կյանքը, չնայած բուժանձնակազմի ջանքերին, փրկել չի հաջողվե: Նույն ժամանակահատվածում, բժշկական կենտրոն է տեղափոխվել կին` բազմակի կապտուկներով եւ բազմակի մակերեսային կտրած-ծակած վերքերով` հատկապես պարանոցի շրջանում, ում մոտ հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է նաեւ աջ ճաճանչոսկրի չբարդացած կոտրվածք: Կատարվել է վերքերի առաջնային վիրաբուժական մշակում, դրվել է գիպսային վիրակապ: Կնոջ վիճակը գնահատվում է միջին ծանրության, նրա կյանքին վտանգ չի սպառնում»:

Հիշեցնենք, որ ոստիկաններին հաջողվել է դիպուկահարի միջոցով վիրավորել Էրեբունի վարչական շրջանում գտնվող՝ «Weekend» բիլիարդանոցում աղջկան պատանդ պահող տղամարդուն, ով հիվանդանոց է տեղափոխել արդեն մահացած:

Կարդացեք նաև՝ Տեսանյութ, թե ինչպես ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորեցին աղջկան պատանդ պահող տղամարդուն. վերջինս մահացել է

Տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բիլիարդանոցում տղամարդը դանակը դրել աղջկա վզին և սպառնում է սպանել նրան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее