▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատանդ վերցրած տղամարդու հայրը՝ Կայարանցի Բիբոսը, Սաշիկ Սարգսյանի մտերիմ ընկերն է

Armtimes.com-ը գրում է. Կայքին տեղեկությունների համաձայն՝ երեկ Էրեբունու «Weekend» բիլիարդ բարում 23-ամյա աղջկան պատանդ վերցրած 31-ամյա Գոռ Հակոբայնի հայրը՝ Աշոտ Հակոբյանը, որը հայտնի է «Կայարանցի Բիբոս» մականվամբ, Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի մտերիմ ընկերն է:

Ինչպես տեղեկացրել ենք «Կայարանցի Բիբոսը» բնակվում է ԱՄՆ-ում. դիպուկահարի կրակոցից սպանված նրա որդին՝ 31-ամյա Գոռ Հակոբյանն էլ երկու ամիս առաջ էր ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան:

Հիշեցնենք, որ երեկ աղջկան պատանդ պահած տղամարդը՝ Գոռ Հակոբյանը, սպառնացել է սպանել նրան, որից հետո իրավապահները դիպուկահարից արձակված կրակոցով վնասազերծել են նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև` Տեսանյութ, թե ինչպես ոստիկանները դիպուկահարի միջոցով վիրավորեցին աղջկան պատանդ պահող տղամարդուն. վերջինս մահացել է

Պատանդ վերցրած տղան թմրամոլ է եղել և դատապարտվել է սպանության համար. աղջիկը նախկինում ևս դատվածություն ուներ

Տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է բիլիարդանոցում տղամարդը դանակը դրել աղջկա վզին և սպառնում է սպանել նրան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее