Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Չարենցավանում է պատարագի մասնակցում.Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
***
Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին եկել է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի։
«Ուխտաբար եկել եմ մասնակցելու»,-ասաց Առաքելյանը։ Հարցին, թե ինչու իր բնակավայրին մոտ եկեղեցու չի մասնակցում, արդյոք խնդիր ունի՝ նա պատասխանեց․ «Խնդիր դուք ունեք, ես խնդիր չունեմ; Ուղղակի մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ»,-ասաց նա՝ մոռանալով ինքը նույնպես նույն ցրտին եկել է ներկայությունն ապահովելու եկեղեցում։
***
Չարենցավանում ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, իսկ դրան զուգահեռ կոմունալ բաժնի աշխատակիցները փորձել են մաքրել եկեղեցու տարածքը՝ Փաշինյանի այցի համար։
«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել...»,– Նյուզին ասել է աշխատակիցներից մեկը, ապա հեռախոսով դիմեց մեկ այլ աշխատակցի. «Ինչի՞ եք հետեւը մաքրում, Փաշինյանը հո էնտեղ չի գնալո՞ւ»։
Նշենք, որ կոմունալ բաժնի աշխատակիցները բահերով ու ցախավելով փորձում են մաքրել ձյունը։


