▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանին առաջիկայում հեռացնել հնարավոր է, բայց մի դեպքում. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ես կարծում եմ՝ թե ընտրություններով, թե ընտրություններից դուրս կարելի է վիճակ փոխել, եթե մենք նաև փոխվենք հընթացս և մինչ այդ։ Դա պետք է լինի և, իմ կարծիքով, լինելու է։ Սա ես չեմ ասում որպես մարգարեություն կամ կանխատեսում, ուղղակի Հայաստանի ապագան ապահովելու համար, կռվելու, շնչելու, թեկուզ մի նշույլ հնարավորություն ունենալու միակ եղանակն է։ Անցյալը չի կարող կրկնվել, նաև անցյալ ընտրությունների օրինակը, և մենք պետք է այդ բանաձևումը, այդ հարթակը, այդ միասնական այլընտրանքը կերտենք, որ այս փոփոխությունը լինի։ Ես կուզենայի, որ ես անձամբ և "Ժառանգությունը", ինչպես միշտ, վերկուսակցական գործունեությամբ համախմբման մասնակից լինի, մի կաթիլ, որը կկարողանա ցանկացած դերակատարմամբ՝ թե հանրային, երևացող, թե չերևացող, ինքը նպաստի այս գործընթացին»,- նշել է Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Այսօր․am-ի հետ հարցազրույցի ընթացքում։ Հիշելով քաղաքական բանտարկյալներին՝ թե երկրի ներսում, թե Բաքվում՝  նա շեշտել է, որ այդ փոփոխությունը նաև հանուն նրանց պետք է լինի․ « Չպետք է լինի իշխանություն, որը այս մարդկանց կյանքը վաճառի սեփական իշխանության համար»։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее