▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ազատվել է պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն ազատվել է պաշտոնից։

http://asekose.am/filemanager/uploads/Mane_Nikol.jpg

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Մանե Գևորգյանը՝ գրելով․

«Սիրելի ընկերներ, դիմումիս համաձայն ազատվել եմ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից։ Շնորհակալ եմ վարչապետին, կառավարության աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները կատարելու ընթացքը լի էր Հայաստանին բաժին հասած դժվարություններով, չնայած ամենին՝ փորձել եմ հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք դրվել էին 2018-ի հեղափոխության հիմքում։ Ներողություն եմ հայցում բոլոր նրանցից, որոնց հույսերը չեմ արդարացրել այս պաշտոնում։ Շնորհակալ եմ նաեւ լրագրողներին՝ արդյունավետ համագործակցության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее