«Ես, էստեղ նստած որևէ մեկը չի կարող մրցել Նիկոլ Փաշինյանի հետ: Նրա բառապաշարի, լաչառության, անհավասարակշիռ պահվածքի հետ մեզնից որևէ մեկը չի կարող մրցել, մենք էդտեղ պարտվում ենք, բայց եթե կարծում եք՝ մենք պարտվում ենք, դուք շահում եք, չարաչար սխալվում եք»,- ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Չեք ամաչո՞ւմ, ամոթ ունե՞ք, թե՞ ոչ, գիտակցո՞ւմ եք՝ ով եք ու ինչ պաշտոն եք զբաղեցնում»,- հավելեց նա՝ խոսքն ուղղելով վարչապետին: |
***
Շարունակելով Նիկոլ Փաշինյանի բառապաշարի, պահվածքի վերաբերյալ ելույթը ու դիմելով վարչապետին՝ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը շարունակեց. «Դուք ամոթ չունեք ու չեք գիտակցում ձեր տեղը, չեք գիտակցում, որ զբաղեցնում եք երկրի վարչապետի պաշտոնը: Գիտե՞ք՝ ինչու եմ համոզված, որովհետև երբ աշխարհը կանգնած է երրորդ համաշխարհայինի շեմին, դուք, լինելով երկրի վարչապետ, ստանձնել եք երկրի գլխավոր գինեկոլոգի ու ուռոլոգի ֆունկցիաները, ու երբ ՀՀ-ն պատերազմից 5 պակաս է, երկրի թիվ մեկ հարցը դարձրել եք սրա-նրա կուսությունը ստուգելը»: |
***
Երեկ Բաքվում դատում էին Ռուբեն Վարդանյանին, Հայաստանում Փաշինյանը բռնում էր Սամվել Կարապետյանին. Ագնեսա Խամոյանը զուգահեռներ անցկացրեց
Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից Փաշինյանին հիշեցրեց, որ այդ նույն Սամվել Կարապետյանի և Ռուբեն Վարդանյանի մասին ժամանակին Ստեփանակերտի հրապարակում Փաշինյանն ասել է` փառք ու պատիվ նրանց, որ միլիոնավոր դոլարների ներդրում են անում հայրենիքում։
***
«Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը պահանջում է ստեղծված արտաքին մարտահրավերների պայմաններում, Ադրբեջանի անմիջական ագրեսիայի ռեալ վտանգի պայմաններում մտածել երկրի պաշտպանողունակությունը բարձրացնելու մասին։ Ինքը հակառակն է անում՝ երկիրը դարձնելով խոցելի արտաքին թշնամիների համար»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանի կոչերը իշխանազանցության կոչեր են, «իրավապահ մարմինները պետք է դրանց աձագանքեն, հատկապես Եկեղեցու հասցեին հնչող»։ |
***
Ելույթ ունեցավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը. «Այս իշխանությունն անընդհատ խոսում է իբր ժողովրդի կողմից ստացած քվեի մասին ու հետևողականորեն ժողովրդին տանում է կառափնարան: Սիրելի՛ ժողովուրդ, համախմբվելու, այս իշխանություններին իր տեղը ցույց տալու ժամանակը վաղուց է եկել: Համախմբում ենթադրում է ազգային արժեքների, պետականության շուրջ համախմբում»,- ասաց Մինասյանը: