▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանի հրաժարականից հետո անմիջապես կձևավորվի բարձրակարգ բանակցային խումբ. Իշխան Սաղաթելյան

Ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարության անելիքները, ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը նշեց․

«Անմիջապես կձևավորվի քաղաքական ու մասնագիտական իմաստով բարձրակարգ բանակցային խումբ, որը ոչ թե վախի, պարտվողականության ու թրքամետության դիրքերից, այլ բացառապես մեր ազգային-պետական շահերից ելնելով կբանակցի Ադրբեջանի, հարկ եղած դեպքում՝ նաև Թուրքիայի հետ։ Կբանակցի հստակ ու լավ մշակված հայեցակարգով։

Խումբ, որը երբեք ոչ մի ազգային հարցի նշաձող չի իջեցնի։ Նշեմ նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների դերի նվազեցումն անթույլատրելի է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее