▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը պաշտոնազուրկ Գևորգ Սարոյանի հետ պատարագի է. Ովքե՞ր են ապահովում ծափահարելու տեսարանը

Փաշինյանը պաշտոնազուրկ Գևորգ Սարոյանի հետ պատարագի է. Ովքե՞ր են ապահովում ծափահարելու տեսարանը

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

«Նոր եմ եկել, հիվանդանոցից ուղիղ եկել եմ ստեղ, խաբար չեմ ոչ մի բանից: Ինձ էլ չի թույլատրվում, որ երկար կանգնեմ, վիրահատված եմ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Վեդիի համայնքի կոմունալի բաժնի աշխատակիցը՝ պատասխանելով հարցին, թե «Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր աջակիցներին՝ այցելել եկեղեցիներ և քահանաներին հորդորել Վեհափառ հայրապետի անունը զեղչել. դուք կանե՞ք նման բան»:

Իսկ հարցին «բա ինչո՞ւ եք եկել», նա պատասխանեց. «Ինչ անեմ, հիմա պահանջվել ա սենց, պիտի գամ՝ որպես աշխատող: Վեդիի կոմունալում եմ աշխատում, պահանջվել ա՝ մենք եկել ենք: Ես սենց բաների չեմ մասնակցել, առաջին անգամ եմ մասնակցում»:

***

Եթե ես մեղք գործած լինեի, ստեղ չէի լինի, իսկ ով մեղք գործեց՝ սուտ խոսեց, որ ես խմած եմ, որ դուռը ջարդեցինք, Աստծո պատիժը նույն րոպեին ստացավ, ի՛նձ ստենդ չդրեցին»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի օգնական Վրեժ Դուրգարյանը՝ անդրադառնալով դեկտեմբերի 18-ին իր մասնակցությամբ Մայր Աթոռում տեղի ունեցածին:

***

«Մեր ներքաշված լինելը քաղաքականության մեջ ես համարում եմ ոտնձգություն՝ մեր իշխանության հանդեպ, կապ չունի, թե ով կլինի օրվա իշխանությունը: Դա մեզ չպետք է հետաքրքրի: Ում ընտրում է ժողովուրդը, մենք պարտավոր ենք նրանց ընդունել իբրև պետությունը ներկայացնողներ»,- Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասել է Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից զրկված Գևորգ Սարոյանը:

Նա ընդգծել է. «Եթե Կաթողիկոսը չէր ուզում, որպեսզի այս 10 եպիսկոպոսները բողոքի ձայն բարձրացնեին, թող չհրապարակեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի վերաբերյալ նյութերը: Դրանք Կաթողիկոսի հրահանգով է հրապարակվել»:

Հարցին, թե կոմպրոմատներ ունի՞ Կաթողիկոսը հոգևորականների դեմ, Գևորգ Սարոյանը պատասխանել է. «իհարկե»:

«Որովհետև շատ նեղված էին, որ Արշակ Սրբազանին չէին ձերբակալել, ընդամենը 2 արքեպիսկոպոս էր ձերբակալվել, շատ նեղված էին ու սպասում էին, թե երբ պիտի Արշակ Սրբազանին ձերբակալեն»,- հավելել է նա:

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ գյուղապետերն էին Մասիսում, էսօր՝ ուսուցիչները մասովկա կդառնան:
Ողջ գիշեր Արարատի ՔՊ-ական կապուտաչյա փոխմարզպետն ու համայնքապետերը Մասիսում այսօր Նիկոլի դիմավորման ու պաշտոնանկ արված տիրադավ թեմակալի ծեսի համար ծափահարող են փնտրել, որ կարենան կամերաների համար մասովկա ապահովեն:
Եվ ցավոք սրտի եկեղեցու ներսում Նիկոլին ծափահարելու և ընդդեմ եկեղեցու աջակից թվալու ամոթալի տեսարանն այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու ներսում կապահովեն Արտաշատի ուսուցչական կազմը, ՋՕ-ի սթաֆը ու մանկապարտեզների աշխատողներ:
Լուրերն ինձ փոխանցում են իմ հարազատ մարզի բնակիչները:
Ի դեպ, Վեդիից ասում են չեն լինի մարդիկ, վեդեցիները չեն աջակցում Վեհի դեմ պատերազմին
Փոխարենը այսօր նրանք գնում են Դավալու Արարատ գյուղի Եկեղեցի, որտեղ այսօր պատարագին ներկա կլինի Ռուբեն վարդապետ Զարգարյանը:
Այսինքն՝ նոր թեմակալի Մասիսի
Երեկ Արտաշատի և Վեդու համայնքի գյուղապետերն էին Պաշտոնանկ սրբազան պահում եկեղեցու բակում, բա էլ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ փակվել էր ներսում ու պաղկվել իր հոտից:
Իսկ մասիսցիները անվրդով նստել էին իրենց տաքուկ տներում ու նշում էին Տիրադավերի պարտությունը ու հատկապես Մասյացոտն թեմում»:

Դիտեք նաև՝

Ոստիկանական ուժերը վաղ առավոտից Մասիսի եկեղեցու տարածքում հսկողություն են իրականացնում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում Մասյացոտն թեմի առաջնորդի պաշտոնից զրկված Գևորգ Սարոյանի հետ կմասնակցի պատարագի:

«Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» ահազանգեր է ստանում, որ ոստիկանության ծառայողները «զրուցելու» նպատակով սկսել են այցելություններ կատարել Հայ առաքելական սուրբ եկեղեցու Մասյացոտնի թեմի քահանաներին:

Սիրելի՛ արժանապատիվ հայրեր, դուք որևէ  պարտականություն չունեք պատասխանելու անհասկանալի այդ այցելությունները կատարող ոստիկաններին: Միաժամանակ հայտնում ենք մեր պատրաստակամությունն անհրաժեշտ իրավական օգնություն ապահովելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее