▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը շուտով իր տխմար քայլերով անցնելու է այն գիծը, որն անցավ Զելենսկին». Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինայի նախագահ Զելենսկին հրամանագիր է ստորագրել, ենթարկեցնելով ՆԱԲՈւ և ՍԱՊ հակակոռուպցիոն անկախ մարմինները գլխավոր դատախազին: Անկախ հակակոռուպցիոն մարմինների փակումը Զելենսկին բացատրել է ռուսական գործակալների դեմ պայքարի անհրաժեշտությամբ:
Ռուսական կայսերականության դեմ պայքարով բռնաճնշումներն արդարացնելու մարտավարությունը մինչև վերջերս անվրեպ է գործել, ապահովելով հանրության և Արևմուտքի անվերապահ աջակցությունը: Այս անգամ սակայն Ուկրաինայի ժողովուրդը ոտքի է կանգնել և սկսել զանգվածային ցույցեր՝ բողոքարկելով Զելենսկու որոշումը: Արևմուտքը նույնպես դատապարտել է Զելենսկու քայլերը և պահանջել չեղարկել հրամանագիրը:
Փաշինյանը և նրա սուտի արևմտամետ կցորդները նույն` Հայաստանում առայժմ անխափան գործող քարոզչական մեխանիզմն են կիրառում, ցանկացած հակաժողովրդավարական արարք՝ բռնաճնշում և ապօրինություն արդարացնելով հիբրիդային «ռուսաստրուկների» դեմ պայքարով:
Կարելի է
- խախտել Սահմանադրությունը,
- ծեծել քաղաքապետարանի չարաշահումների մասին ասող բլոգերներին,
- լուծարել 1700 տարվա պատմութուն ունեցող եկեղեցական հաստատությունը և նրա հինավուրց կանոնադրությունը,
- ինքնակոչ գրչակների ձեռքով գրել նոր կանոնադրություն, վարչապետի որոշմամբ նշանակել կաթողիկոս, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անվան տակ կառուցել նիկոլապաշտ սինլքորների մի նոր աղանդ,
- Սահմանադրության և օրենքների ակնհայտ խախտումով խլել սեփականություն, պարտվել Ստոկհոլմյան արբիտրաժային դատարանում, հրաժարվել կատարել այդ վճիռը և հարյուր միլիոնների վնաս տալ Հայաստանին՝ խարխլելով երկրի միջազգային վարկը և ներդրումային մթնոլորտը,
- սարքած գործերով բանտեր նետել քաղաքական հակառակորդներին,
եթե հայտարարում ես, որ այս ամենը արվում է Ռուսաստանի լծից ազատվելու նպատակով:
Արևմուտքն առայժմ աչք է փակում այս ապօրինությունների վրա, բայց Փաշինյանը շատ շուտով իր տխմար հակաժողովրդավարական քայլերով անցնելու է այն գիծը, որն անցավ Զելենսկին:
Բոլոր նրանք, ովքեր այսօր ակտիվ կամ լռելյայն աջակցություն են ցույց տալիս Փաշինյանի այս խելացնոր այլանդակություններին, պատասխանատու են դառնալու Հայաստանը բռնատիրության, ապօրինության և քաոսի ճահիճը մխրճելու համար:
Ժողովրդավարության, քաղաքացիական ազատությունների և մարդու հիմնարար իրավունքների սուտի պաշտպանները դառնալու են այդ արժեքների առաջին գերեզմանափորները:
Եվ հերթական անգամ կպարզվի, որ ժողովրդավարական ազատությունների և իրավունքների միակ պաշտպանն ու պահապանը նորից լինելու է ոտքի կանգնած ժողովուրդը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее