Ինչի՞ մասին են խոսել Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը 2018թ․–ին ԱԱԾ մեկուսարանում
«Կարեն Կարապետյանը եկել ու խոսել է Սերժ Սարգսյանի անունից։ Փորձ է արել առաջարկելու, որ իրենք ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում։ Ես ասել եմ, որ դա բացառվում է։ Փոխվարչապետի մասին ընդհանրապես երբեք որևէ մեկի հետ չի խոսվել, ակնարկ էլ չի եղել։ Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին չի խոսվել: Կարեն Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել, որ ինքը՝ որպես բոլորի կողմից ընդունելի թեկնածու, ստանձնի իշխանությունը։ Ես ասել եմ՝ դա ընդունելի չի ինձ համար, Սերժ Սարգսյանը պետք է հեռանա։ Կարեն Կարապետյանը հեռացել է, հետո վերադարձել և ասել է, որ Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հրաժարական տալ, բայց առաջարկում է, որ դա տեղի ունենա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո։ Ես ասել եմ, որ դա անընդունելի է»,- ասել է Փաշինյանը։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Դիտեք նաև՝
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հարցազրույցի վերաբերյալ լրագրողի հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Բանավոր խոսակցություններին հղում անելը լավ ժանր չէ... Իմ բոլոր դիրքորոշումները արտահայտված են հրապարակային: Բանակցային որևէ սենյակում չեմ ասել որևէ բան, որը կհակասեր իմ՝ հրապարակային արտահայտած դիրքորոշումներին»:
***
Դիտեք նաև՝
|
Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով օրեր առաջ իր կատարած գրառմանը, ըստ որի՝ «բանակցային պատմության առանցքային թղթերը (ներառյալ 2019) դասավորել եմ, հիմա սքան ենք անում ու մինչև տարվա վերջ հրապարակելու եմ, արանքներում դնելով նաև մի քանի հրապարակային թղթեր։ |
***
|
Անդրադառնալով 2021-ին Սերժ Սարգսյանի հրապարակած՝ «Փաշինյանի՝ իրեն գժի տեղ դնելու» ձայնագրության մասին հարցին, ՀՀ վարչապետն ասաց. «Ես էնտեղ խոսել եմ իմ թիմակիցների հետ, դա եղել է ազատ ժանրի խոսակցություն. առտնին խոսակցության ժամանակ կարող են ձևակերպումները լինել ընդարձակ ու ստեղծագործական»: |
|
«Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ կապված տեսա, որ ինչ-որ տոնակատարություն ա: Կողմնակիցներն ասում էին՝ փաստորեն Փաշինյանը գիշերը չի քնել, նայել ա Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Ընդհանրապես, ամեն օր իմ աշխատանքային ժամը սկսվում է ժամը հինգին...»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չգիտեի, որ նոր ա ավարտվել հարցազրույցը. երկու հոգու հավաքել ու հինգ ժամ խոսել, էդ նշանակում ա՝ շփման խնդիր ունի»,- հավելել է Փաշինյանը: *** |
|
«Նշեցիք՝ Մայր Աթոռ կգնաք այն ժամանակ, երբ ամբողջությամբ մաքրվեք: Շատ մեղքեր ունե՞ք»,- դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց լրագրողը: Փաշինյանը ծիծաղեց. «Չասացի՝ ամբողջությամբ, ասացի՝ բավարար չափով»: Իսկ թե ինչքան ժամանակ է պետք, նշեց՝ կապրենք-կտեսնենք: *** |
|
Անդրադառնալով Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, ըստ որի՝ ՀՀ-ն ցանկանում է հրաժարվել ռուսական հացահատիկից՝ հօգուտ ուկրաինականի, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ինքը չի կարդացել հայտարարությունը, բայց և հավելել. «Բացարձակ անհեթեթություն է»։ |


