▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանը նույն մարդու, նույն թեմայի շուրջ արտահայտել է 10 կարծիք՝ բոլորը միմյանց հակասող»․ Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական գործիչները, պետական պաշտոնյաները կարող են տարբեր ժամանակներում տարբեր, նույն թեմայի, նույն մարդու մասին տրամագծորեն հակառակ կարծիք հայտնել:
Դա բնական է, քանի որ մարդիկ են փոխվում, ժամանակներն են փոխվում:
Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում ուսումնասիրողների և պատմաբանների համար շատ դժվար է լինելու:
Պարոն Փաշինյանը նույն մարդու, նույն դեպքի, նույն թեմայի շուրջ արտահայտել է 10 կարծիք և բոլորը միմյանց հակասող:
Արցախը Հայաստան է և վերջ... Արցախը Ադրբեջան է և վերջ:
Սևր է փառաբանում և ապա Արմավիրը համարում Արևմտյան Հայաստան:
Օդանավը վայրէջք է կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, իր էջում գրում է՝ հարազատ պատկեր, բայց հիմա Արագած է ֆետիշացնում:
Այս օրերին, երբ հանրությունը, քաղաքական դաշտը, փորձագիտական միտքը սև-սպիտակ է, ճիշտ եմ համարում ուղղակի հետևել և արձանագրել, թե ով՝ ինչ է ասում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее