▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու

Տելեգրամի «Mediaport» ալիքը գրում է.

«Փաշինյանը Մոսկվայում նոր զիջումների է գնալու. փաստաթուղթը այսօր գաղտնի ուղարկվել է ԱՆ՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով

Ինչպես հայտնի է,  հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանը մեկնելու  է Մոսկվա, որտեղ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Mediaport-ի հավաստի տեղեկություններով՝ Մոսկվայում Փաշինյանը ստորագրելու է միջազգային փաստաթղթեր, որոնցով  ամրագրելու է Ալիևի հետ «բանավոր համաձայնությամբ» Հայաստանի ինքնիշխան տարածքների հանձնումը Ադրբեջանին։ Նախատեսվում են նաև նոր զիջումներ։  

Արդարդատության նախարարության մեր աղբյուրի փոխանցմամբ՝  ստորագրվելիք պայմանագրի նախագիծն արդեն պատրաստ է և այսօր «գաղտնի» նշագրումով ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ ձևակերպումները ՀՀ Սահմանադրության տեքստին համապատասխանեցնելու նպատակով։

Մյուս մանրամասները՝ առաջիկայում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее