▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանը կգրոհի՞ Մայր Աթոռը․ Ի՞նչ է կատարվում Էջմիածնում

Փաշինյանը կգրոհի՞ Մայր Աթոռը․ Ի՞նչ է կատարվում Էջմիածնում․ Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

 

Մայր Աթոռ եկած քաղաքացիներն իրենց վրդովմունքն են հայտնում Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի նկատմամբ։ Նրանք պնդում են՝ Վեհափառի կողքին են, պատրաստ պաշտպանելու Մայր Աթոռը՝ ցանկացած գործողության դեպքում։ «Վերջին շրջանում մեր ընտանեկան հարցերից այդքան տեղյակ չենք, որքան սրտատրոփ սպասում ենք, թե էս անասունի վերջնական քայլն ուր կհասնի»,- Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասում է քաղաքացին՝ շարունակելով․ «Պատմության ամենացավոտ էջն ենք թերթում, երբ թուրքանման հայի թերմացքը, ով ունի իշխանություն, համարձակվում է մարդկանց հոգեբանական ճնշման տանել ու նման ստոր քայլի գնալ։ Մայր Աթոռը կառույց չէ, Վեհափառն էլ՝ նախարար, որ ինչ ուզի՝ անի․․․ Քանի՞ անգամ է պատարագի եղել, որտե՞ղ է ապացույցը, որ մկրտված է, քանի՞ անգամ է չխոտկա կնոջ հետ գնացել մասնակցել ապաշխարության»,- ասում է կինը։

***

«Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ վախկոտ է։ Այն, ինչ այս ընթացքում արել է, արել է՝ իր թիկունքին ժողովրդի ուժը զգալով։ Սակայն այսօր այդ ուժը չկա, բոլոր հարցումները ցույց են տալիս, որ նրա վարկանիշն աղետալի ցածր մակարդակի է և քաղաքացիների 10-15 տոկոսն է նրան սատարում»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց «ՀայաՔվե»-ի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։ Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը, ադեկվատ գնահատելով իր հնարավորությունների բացակայությունը, չի դիմի Վեհարանը գրոհելու արկածախնդրությանը․ «Փաշինյանը չի կարողանալու իրական հետևորդներ հավաքել, քանի որ այդպիսինները չունի։ Իսկ Վեհարանի դարպասների դիմաց հավաքված կլինի շատ ավելի մեծ բազմություն, որը կգա պաշտպանելու Եկեղեցին։ Նա այս դարպասներին չի հասնի՝ հասկանալով, որ եթե մարդկանց տանի բախումների, դա կլինի իր քաղաքական կարիերայի վերջը»,- ասաց Չալաբյանը։

***

«Չեմ պատկերացնում՝ ինչ են պլանավորել և ինչպես են պատկերացնում այդ պրոցեսը»,- այսօր Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասաց Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Էջմիածնի հրապարակում հավաք կազմակերպել, ապա Վեհարանն ազատել Վեհափառից։ «Նման ցանկացած միջամտություն եկեղեցական կյանքին և ինքնավարությանը անպտուղ փորձ է։ Այս բռնության կոչերը խոսում են այն մասին, որ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան բարեփոխելն է, այլ ներքին պառակտվածությունն ավելի խորացնելը»,- ասաց Տեր Եսային՝ հորդորելով մարդկանց չտրվել նման սադրանքների։
Հարցին՝ ի՞նչ է անելու եկեղեցին, եթե այնուամենայնիվ գրոհեն Մայր Աթոռը, Տեր Եսայի Արթենյանը պատասխանեց․ «Կապրենք կտեսնենք․․․ որևէ հավատացյալ մարդ երբևէ չի հանդգնի ոտնձգություն իրականացնել Մայր Աթոռի և որևէ հոգևորականի նկատմամբ»։

«Խայտառակություն է, աշխարհին հայտնի ենք՝ որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, սակայն մենք մեզ պախարակում ենք»,- Մայր Աթոռի բակում «Մեդիահաբ»-ի հետ զրույցում ասել է քաղաքացին՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Վեհարանը Վեհափառից ազատելու նախաձեռնությանը։ «Հասարակությունը մասնատվեց հների ու նորերի, սևերի ու սպիտակների, ինչը ամենավտանգավոր քաղաքականությունն է։ Չի կարելի մարդկանց հանել իրար դեմ, փորձել ներսից պառակտել։ Պառակտման նպատակը մեկն է՝ շեղել ժողովրդի ուշադրությունը աշխարհաքաղաքական պրոցեսներից։ Մեր ղեկավարի նպատակն է ամեն գնով պահել աթոռը։ Որպես մանկավարժ՝ խորհուրդ եմ տալիս վարչապետին․ ոչ թե աթոռը պետք է գեղեցկացնի քեզ, այլ ճիշտ հակառակը։ Ասում է՝ պողպատե մանդատ ունեմ, դա Ալիևի դեմ օգտագործիր, ոչ թե մեր»,- նշել է քաղաքացին՝ հավելելեվ, որ Վեհափառի կողքին է և իր համար անընդունելի են վարչապետի կոչերը։

***

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի ամբողջ ժողովուրդ, իր տիտղոսային և ոչ տիտղոսային քաղաքական ուժերով, հանրային գործիչներով և, ցավալիորեն, նաև հոգևոր առաջնորդներով հանդերձ, հայտնվել է մի տարօրինակ ու խոցելի վիճակում՝ համազգային սպասման անորոշ կեցվածքի մեջ։
Սպասում ենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանի, արդեն իսկ ազդարարված` բայցևայնպես անկանխատեսելի քայլերին, քաղաքական սառը հաշվարկներով պարուրված բեմադրված պոռթկումներին, հոգեխանգարմունքին հարող քմահաճություններին։ Սպասում ենք իր հերետիկոսների բանակին ուղղված նրա վերջնական հրամանատարական կոչին կամ աղաղակին`որպես Վեհարանի` մեր հոգևոր ինքնության վերջին սրբության, դեմ իր սրբապղծական արշավանքի մեկնարկ։
Եվ մինչ նա գործում է, մենք՝ ազգովի, սպասում ենք։ Որպես ազգ, որպես հանրություն, մենք՝ կամակոր միամտությամբ, ներքին տագնապի ու ամոթալի դողով, հույսներս դրել ենք նրա խելամտության հնարավոր փշրանքների վրա։ Մենք հույս ենք կապել նրա վախերի, նրա ճնշումների, նրա երերուն հաշվարկների հետ՝ մոռանալով, որ դա ինքնին արդեն խայտառակ պարտություն է մեզ համար։
Մենք երբեք չենք ակնկալել, որ Հայ Առաքելական Եկեղեցին կվերածվի քաղաքական ընդդիմության։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ քննադատել ենք բոլոր նրանց, ովքեր փորձել են Եկեղեցու ներսում որոնել քաղաքական առաջնորդություն։ Բայց այսօր, երբ քաղաքական դաշտը խեղդվում է լռության, վախի և հաշվարկների մեջ, երբ պետությունը աղճատվելով վեր է ածվել մեկ մարդու կամքից կախված կառույցի, մեզ այլընտրանք չի մնացել։
Այսօր այլևս սպասելու ժամանակը չէ։ Անգործ սպասումը դառնում է ազգային բարոյալքում, արժանապատվության կորուստ, հոգևոր անզորության խորհրդանիշ։ Այժմ հոգևոր առաջնորդության ժամանակն է՝ ոչ որպես իշխանություն զավթելու փորձ, այլ որպես բարոյական ազդակ, որպես ժողովրդական արժանապատվության ոտքի կանգնեցում։
Սա արդեն հոգևոր լռության պահը չէ։ Սա հոգևոր ճշմարտության բարձրաձայնման պահն է։
Առաջնորդեցե՛ք, հովիվներ Հայոց, քանզի հոտը մոլորված է։
Նախահարձակ եղե՛ք, որովհետև սպասելու ամեն վայրկյանը դարձնում է մեզ ազգային կարկատաններ»։

***

«Ա1 պլյուս»-ի եթերում պատասխանելով հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել իշխանությունների՝ Վեհափառին Վեհարանից հեռացնելու սպասվող գործողությունների դեմ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասել է. «Իսկ ինչպե՞ս են ազատագրելու Վեհարանը, ի՞նչ են ուզում անել: Եթե կոնկրետ ասեք, կկարողանամ պատասխանել... Որոշակի գործողությունները կստանան որոշակի հակազդեցություն: Քանի որ կոնկրետ դեռ չգիտենք՝ ինչ է լինելու, ի՞նչ պատասխան եք ակնկալում: Կարծում եմ՝ ինչ-որ բան անպայման լինելու է, որովհետև Փաշինյանը կրկին հայտնվել է թուրք-ադրբեջանական մամլիչի տակ, գնալու է զիջումների ու որպեսզի հասարակության ուշադրությունը շեղի զիջումներից, ինքը պատրաստ է...»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անցանկալի, ցավալի, բայց տրամաբանական է, երբ չկարողանալով պահել ամուսնության ուխտը, ամուսնացյալները ամուսնալուծվում են։
Եկեղեցու դեպքում էլ նույնը պետք է տեղի ունենա։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի Վեհարանը։
Վեհարանը վեհի՛։
Հ․Գ․ Ապրեք աղոթքով, պահեցողությամբ, ծոմապահությամբ եւ պատրաստվեք Մեծ հոգևոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее